Բաժիններ՝

«Ռոսիա­-24» հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել Շայրաթ ավիաբազայից, որին հարվածել է ԱՄՆ-­ը

«Ռոսիա­-24» հեռուստաալիքը տեսագրության կադրեր է ցուցադրել Սիրիայի Շայրաթ ավիաբազայից, որին հրթիռահարված են հասցրել ԱՄՆ­-ի զինված ուժերը։

Էկրանին երեւում է թռիչքավայրէջքային գոտին՝ ցիրուցան բեկորներով, եւ վնասված հանգարները, որոնցում երեւում են հրդեհի հետեւանքները: Բացի դրանից, ցուցադրվում են ինքնաթիռներ՝ առանց տեսանելի վնասվածքների: Ռեպորտաժում նշվում է, որ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտին վնասված չէ:

Հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ դատելով վնասվածքների բնույթից, ամերիկացի զինվորականներն ավիաբազայի հրթիռակոծման համար օգտագործել են ինչպես բեկորա­ֆուգասային, այնպես Էլ կասետային ռազմամթերք:

«Հրթիռահարվածով ոչնչացվել են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինն ինքնաթիռներ»,­-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս