Հրապարակել է Սիրիայի ավիաբազայի վրա հրթիռային գրոհի տեսագրությունը
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները:
Պենտագոնի տվյալներով՝ ընդամենը Միրիայում թիրախների վրա արձակվել է 59 թեւավոր հրթիռ: Հինգ տեսահոլովակներ ցուցադրում են արձակումները USS Ross (DDG71)էսկադրային ականակրից, եւս մեկը՝ USS Porter (DDG78) նավից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: