Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական առաջարկը` մասնակցելու Ուկրաինային աջակցող երկրներից կազմված «Կամեցողների կոալիցիային», սակայն մերժել է այն։ Նրա խոսքը մեջբերել է Բուլղարիայի ազգային ռադիոն։

«Ես անձամբ նախագահ Մակրոնից ստացել եմ առաջարկ Բուլղարիայի համար՝ մասնակցելու «Կամեցողների կոալիցիային», բայց մենք չենք մասնակցում այն ​​կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնության շարունակումը», – Փարիզում լրագրողներին ասել է Ռադևը՝ Ֆրանսիայի Ազգային օրվա առիթով ավանդական զորահանդեսից  առաջ։

Ռադևի կարծիքով՝ հակամարտության լուծման միջոցը պետք է փնտրել «ոչ թե ռազմական միջոցներով դրա երկարաձգման, այլ ուժեղ դիվանագիտական ​​առաքելության մեջ, որը վերջապես վերջ կդնի էսկալացիային»:

Հուլիսի 13-ին Փարիզում կայացել է «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031