ԱՄՆ ռազմածովային ուժերի առնվազն 19 ռազմանավ է տեղակայվել Մերձավոր Արևելքում. ԶԼՄ

Երեկվա դրությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի առնվազն 19 ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, Իրանի հակամարտության սրման հերթական փուլի ֆոնին տեղակայվել են Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և այդ նպատակով գանձել նեղուցով անցնող բոլոր բեռների արժեքի 20%-ի չափով գումար։

Աղբյուրի համաձայն՝ այդ նավերի մեծ մասը գտնվում է Արաբական ծովի հյուսիսային մասում։ Խոսքը վերաբերում է 2 ավիակիրների՝ «USS Abraham Lincoln»-ին և «USS George H.W. Bush»-ին, 13 ականակիրների, մեկ «USS Boxer» դեսանտային գրոհային նավի, 1 հածանավի և 2 դեսանտային նավերի։

Ինչպես նշում է թերթը, այստեղ չեն մտնում ատոմային սուզանավերը, քանի որ ԱՄՆ ռազմածովային ուժերը, որպես կանոն, բացահայտում դրանց գտնվելու վայրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031