Բաժիններ՝

Առնվազն 15 սիրիական ինքնաթիռներ են ոչնչացվել ԱՄՆ­-ի հրթիռահարվածով

Առնվազն 15 մարտական ինքնաթիռներ են ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ­-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով: Այդ մասին ապրիլի 7-­ին հայտնել է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը:

Բացի այդ, օդակայանում բռնկվել են վառելիքի ցիստեռնները, հրդեհը մինչ այժմ չի մարվել: Ավելի վաղ տեղեկացվել է, որ հարվածի հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: «Ալ Մասդարի» տվյալներով՝ զոհվածների թվում է Սիրիայի ռազմաօդային ուժերի մեկ օդաչու, եւս մի քանի օդաչուներ վիրավորվել են: Լույս ապրիլի 7-­ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին:

Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:

Այդ ավիաբազայից ապրիլի 4­ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:

Ինչպես ճշտել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, Միջերկրական ծովից նավերի գրոհին են ենթարկվել ավիաբազայի տարածքի մի քանի օբյեկտներ՝ թռիչքավայրէջքային գոտիները, ինքնաթռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ լցակայանները, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս