«ԵԼՔ»-ը հնարավոր է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրի Փոստանջյանին

«Ելք» դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ հնարավոր է դաշինքը  Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում առաջադրի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

«Այս պահին քննարկվում է որոշակի ձևաչափով Զարուհի Փոստանջյանի՝ «Ելք»-ի ցուցակով մասնակցության հարցը: Այսօր այդ հարցը կքննարկենք դաշինքի նիստին:  Այս պահին բանակցությունների փուլ է՝ ինչպես Փոստանջյանի՝ առանձին, այնպես էլ նրա ղեկավարած ուժի մասնակցության հնարավորության շուր»,- ասաց նա:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, նա ասաց, թե «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե. «Սակայն ակնհայտ է, որ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների:  Արդյոք այս ընտրությունները եղել են ազատ և արդար. միանշանակ՝ ոչ, քանի որ գործարկվել են ֆինասական ռեսուրսներ: Բայց եթե ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է ընտրակաշառքի գործընթացին, մենք դեռևս չունենք դրա դեմն առնող մեխնիզմներ: Ընտրակաշառքի մշակույթը ՀՀ քաղաքական կյանքում ներդրված է երկար տարիներ և տարեցտարի նոր մակարդակի է հասնում: Սակայն չենք կարող չասել, որ ընտրատեղամասերում մարդիկ գաղտնի քվարկության հնարավորություն են ունեցել»:

Տեսանյութեր

Լրահոս