Բաժիններ՝

Ամերիկյան հարվածից ժամեր առաջ սիրիական բանակի հրամանատարությունը դատարկել է օդանավակայանը. «Արևելք»

Արաբական հեռուստակայանների հաղորդմամբ, Սիրիայի Հոմս քաղաքի «Շըհիրաթ» զինվորական օդանավակայանն ամերիկյան հարվածից ամբողջությամբ ավերվել է:

«Արևելք»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ սիրիական բանակի հրամանատարությանը հաջողվել է հարձակումից ժամեր առաջ դատարկել օդանավակայանը:

Նախնական տվյալներով խոսվում է 5 զոհի եւ 7 վիրավորի մասին: Զոհերի թվում նշվում է նաեւ Սիրիայի բանակի բարձրաստիճան զինվորական Խալիլ Իբրահիմի անունը:

Հոմսում գտնվող «Շըհիրաթ» օդանավակայանը  կարեւոր դեր է ունեցել ահաբեկիչ զինյալների դեմ ընթացող պատերազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930