Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ձևավորում են Եվրոպայի ռազմական առանցքը

Ինչպես հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, այս որոշումը «Կամավորների կոալիցիայի» նախօրեին կայացած հանդիպման հիմնական արդյունքներից մեկն է։ «Սրանք լինելու են զորավարժություններ, որոնք կպատրաստեն Փարիզում հավաքված ամբողջ կոալիցիային՝ Ուկրաինայի, ինչպես նաև տարածաշրջանի համար իրական անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով», — հստակեցրել է Լեհաստանի վարչապետը։

Ըստ Տուսկի՝ հանդիպման մասնակիցները «մեծ գոհունակությամբ» որոշել են, որ Լեհաստանն ընդունելու է ոչ միայն ամերիկյան, այլև բրիտանա-ֆրանսիական զինվորականներին։ Վարչապետն ընդգծել է, որ առայժմ խոսքը զորավարժությունների մասին է, սակայն Վարշավայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ պետք է նյութապես և ֆինանսապես նախապատրաստվել զորքերի մշտական ներկայությանը, քանի որ «Ռուսաստանից Ուկրաինայի արդյունավետ պաշտպանությունը» բխում է Լեհաստանի շահերից։

Մեծ հավանականությամբ, սեպտեմբերյան զորավարժությունները կլինեն ոչ թե սովորական մանևրներ, այլ ապագա Multinational Force — Ukraine (MNF-U) («Բազմազգ ուժեր — Ուկրաինա») կազմավորման առաջին սերտիֆիկացիոն ստուգումը։ Դրա նպատակն է լինելու տարբեր ստորաբաժանումների համատեղ հրամանատարությունը, ազգային շտաբների և Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի միջև կապի ապահովումը և կոնտինգենտի տեղակայման առավելագույն պատրաստվածությունը։

Այսպիսով՝ մենք ականատեսն ենք լինում ոչ թե Լեհաստանում ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունների անոնսի, այլ Եվրոպայի ռազմական մեխանիզմի գործնական հավաքման մեկնարկի, որը պետք է գործի Ուկրաինայում հրադադարի հաստատման դեպքում։ Ընդհանուր ուրվագծերը բազմիցս հնչեցվել են. Ֆրանսիան և Բրիտանիան պետք է կազմեն MNF-U-ի կորիզը, իսկ Լեհաստանը՝ ապահովի ՆԱՏՕ-ական թիկունքը՝ տարածք, ենթակառուցվածքներ, լոգիստիկա, հրամանատարաշտաբային պատրաստում և տեղակայման ուղիներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ աջակցություն։

Կարդացեք նաև

Տուսկի հայտարարությունը պետք է ընթերցել «Կամավորների կոալիցիայի» եզրափակիչ փաստաթղթի համատեքստում, մասնավորապես՝ «MNF-U-ի՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն վերականգնելու և Ուկրաինայի տարածքում, ցամաքում, օդում և ծովում անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասով՝ Ուկրաինայի խնդրանքով, հենց որ ձեռք բերվի հրադադարի վստահելի համաձայնություն»:

Այլ կերպ ասած, զորախմբի տեղակայման նպատակների մասին կասկածելու տեղ չկա. սա «Ռուսաստանի զսպման» ապագա մեխանիզմն է, որը, ըստ տեքստի, հենց Ուկրաինայի տարածքին է վերաբերում։

Հարկ է հավելել, որ Լեհաստանը, Ֆրանսիան և Բրիտանիան պատահական պետություններ չեն։ Վերջին երկուսը Եվրոպայի միակ (առայժմ) միջուկային տերություններն են, ընդ որում՝ Վարշավան արդեն երկկողմ պայմանագրային բազա ունի Փարիզի և Լոնդոնի հետ։ Օրինակ՝ 2026 թվականի հունվարին ուժի մեջ մտած լեհ-ֆրանսիական պայմանագիրը ներառում է հարձակման դեպքում ռազմական օգնություն ցուցաբերելու փոխադարձ պարտավորություններ, իսկ մայիսին Լեհաստանը և Բրիտանիան ստորագրեցին անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության պայմանագիր։

Այսպիսով, Ֆրանսիան, Բրիտանիան և Լեհաստանը աստիճանաբար ձևավորում են Եվրոպայի ռազմական առանցքը, որն ի վիճակի է գործել և՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում, և՛ նեղ կոալիցիոն ձևաչափերով, որտեղ դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը չի պահանջվում՝ առաջին հերթին՝ Ուկրաինայում։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031