ԵՄ-ն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուսքվոն անընդունելին է:
«Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ
Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,-նշել է նա: