Հունգարիայի նոր կառավարությունը մտադիր է «փակել դուռը Ռուսաստանի առաջ». Ռուսին-Սենդիի հայտարարությունը
Հունգարիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է «փակել դուռը Ռուսաստանի առաջ», որպեսզի ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում դաշնակիցների վստահությունը վերականգնվի։ Այս մասին հայտարարել է Ռուսին-Սենդին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ազատվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ լիազորությունների չարաշահման պատճառով։ Ըստ լրատվամիջոցների՝ Օրբանի կառավարությունը նրան հեռացրել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի նիստերում, ի հեճուկս ստացած ցուցումների, նա չափազանց ակտիվորեն հանդես էր գալիս ի պաշտպանություն Կիևի։

