Բաժիններ՝

Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել նախագահ ընտրելու իրավունքից. Մարգվելաշվիլի

Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ընթացքում:

«Վրացական երազանք­ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը հանդես է եկել երկրում ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու նախաձեռնությամբ: Դա, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է պետական հանձնաժողովի կողմից, որն աշխատում է Վրաստանի Սահմանադրության ուղղումների վրա: Նախագահն այն կարծիքին է, որ նախաձեռնությունն ուղղված է իր դեմ, ինչը «Վրացական
երազանքը» կտրականապես մերժում է:

«Մենք չենք կարող ժողովրդին զրկել նախագահ ընտրելու իրավունքից: Նախագահին, այսօրվա եւ վաղվա նախագահին ընտրելու կանոնները չպետք է կախված լինեն ոչ թե ներկայիս կամ նախկին վարչապետի ցանկությունից, այլ ժողովրդի կարիքներից, իրական հաշվեկշիռ ստեղծելու անհրաժեշտությունից»,­-հայտարարել է Մարգվելաշվիլին, հաղորդել է Sputnik­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս