Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնին կոչ է արել շարքից հանել Սիրիայի ռազմաօդային ուժերը
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ: Այս մասին նա հայտարարե է Նյու Յորքում կայացած «Աշխարհի կանայք» գագաթնաժողովում։
«Նախագահ Բաշար Ասադն ունի ռազմաօդային ուժեր, որոնք խաղաղ բնակչության շրջանում մահերի մեծ մասի պատճառն են… Ես համոզված եմ, որ մենք պետք է սկզբում եւ պետք է այժմ շարքից հանենք նրա օդանավակայանները եւ այդպիսով նրան խանգարենք կրկին ռմբակոծելու անմեղ մարդկանց եւ օդից նրանց վրա զարին գազ փոշեցրելու»,-ասել է Քլինթոնը: