Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացի իրանականներից. Դոնալդ Թրամփ
«20 տոկոսանոց մաքսատուրքի փոխարեն՝ Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ի հետ կկնքեն խոշոր ներդրումային համաձայնագրեր։ Մենք շրջափակում ենք սահմանում Իրանի հետ կապված նավերի համար։ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ իրանականների:
Ավելին, Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար 20-տոկոսանոց վճարներ գանձելու գաղափարից՝ հօգուտ առևտրային գործարքների:

