Թրամփին Կոնգրեսի թույլտվությունն անհրաժեշտ չէ Սիրիային հրթիռահարված հասցնելու համար. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չէր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան իրավախորհրդատուի տարածած հայտարարության մեջ:
«Կոնգրեսի թույլտվությունը չի պահանջվում, փաստաթղթից մեջբերում է անում Washington Post թերթը: Ամերիկյան հրթիռահարվածներն ուժի արդարացված գործադրում են՝ ելնելով մի շարք գործոններից, այդ թվում նաեւ տարածաշրջանային կայունությունն ամրապանդելու, քիմիական զենքի օգտագործմանը խոչընդոտելու եւ գազանային հանցագործություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից»:
Հայտարարության մեջ պնդվում է, որ Թրամփի գործողությունները հավասարազոր են պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Բարաք Օբամայի ռազմական գործողությանը 2011 թվականին Լիբիայում: Իրավախորհրդատուն ընդգծում է, որ Սպիտակ տան տերն «իրավունք ունի պաշտպանելու ԱՄՆ-ի ազգային շահերը»: