Բաժիններ՝

Լավրովը Սիրիային ԱՄՆ-­ի հրթիռահարվածը համեմատել է 2003 թվականին Իրաքի վրա հարձակման հետ

ՌԴ­-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-­ի հասցրած հրթիռահարվածը համեմատել է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ։

«Դա հիշեցնում է 2003 թվականի իրադրությունը, երբ ԱՄՆ-­ը եւ Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցների հետ միասին ներխուժեցին Իրաք՝ առանց (ՄԱԿ-­ի) Անվտանգության խորհրդի համաձայնության»,­-ասել է Լավրովն ապրիլի 7-­ին Հաշքենդում ԱՊՀ-­ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Նախարարն այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-­ը, Սիրիային հարված հասցնելով, ուշադրությունը շեղում է «ան Նուսրայի» ահաբեկիչների գործողություններից: «Վերստին ստիպված այն մտքին ենք վերադառնում, որ «Ջեբհաթ ան Նուսրան», որը հարմարվում է եւ փոխում անունները, ինչ­որ կերպ կարող է մեր արեւմտյան գործընկերների համար դիտվել որպես կազմակերպություն, որն անհրաժեշտ է պահպանել, չնայած այն բանին, որ ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված է ահաբեկչական»,­-ասել է Լավրովը: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտելու է հասնել ԱՄՆ-­ի հրթիռահարվածի պատճառների պարզաբանման:

Բացի դրանից, Լավրովը հայտարարել է, որ սիրիացի զինվորականների վրա ԱՄՆ­ժի գրոհը վնաս է հասցնում ռուս­ամերիկյան հարաբերություններին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս