«ԱԺ-ում կձևավորվի ոչ ֆորմալ նոր խմբակցություն»

«Կարծում եմ՝ եթե սա զուտ տեխնիկական հարց է, մի մասը նորից լեզու կգտնի Ծառուկյանի հետ, բայց այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում, որ իրենք մանդատ ստանալուց հետո կլքեն այդ խմբակցությունը և կլինեն անկախ պատգամավորի կարգավիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի մասին:

Նա նկատեց, որ նոր Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ նոր խմբակցություն ստեղծել, բայց, ըստ քաղտեխնոլոգի, ոչ ֆորմալ առումով նրանք կարող են որպես խմբակցություն գործել. «Այդ ազատ պատգամավորները կարող են համարվել իշխանության լրացուցիչ ռեսուրսը: Ճշմարտանման է, որ այստեղ կային դրդողներ, կային շահագրգիռ կողմեր, ի վերջո, ենթադրվում էր, որ խորհրդարանի ոչ իշխանական սեգմենտի ձևավորման գործում իշխանությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի հնարավորինս իր համար հարմար և կոմֆորտային կոնֆիգուրացիա ձևավորվի, այսինքն՝ ունենան այնպիսի ոչ ընդդիմադիր սեգմենտ, որտեղ կլինեն մի շարք ոչ իշխանական կուսակցություններ, որոնք մեծ խմբակցություն չեն ունենա: «Ծառուկյան» դաշինքի պարագայում փոքր ինչ «перебор» ստացվեց, կարծում եմ՝ հիմա այս 8 հոգին եթե դուրս գան, այդ մոզաիկ տիպի ոչ ընդդիմադիր սեգմենտի կառուցման գործը կստացվի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս