Բաժիններ՝

Յանուկովիչի նկատմամբ դատը հետաձգվեց պաշտպանող կողմի խնդրանքով

Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը, որտեղ մայիսի 4-­ին սկսվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով նախնական նիստը, որոշել է մեղադրյալին հնարավորություն ընձեռել մասնակցելու դատավարություններին տեսակապի ռեժիմով: Դատական լսումների ընդմիջում է հայտարարվել մինչեւ մայիսի 18­-ը, տեղեկացնում է  BBC­-ին:

Ուկրաինայի իշխանությունները Յանուկովիչին մեղադրում են պետական դավաճանության մեջ: Այս հոդվածով նվազագույն պատիժը կազմում է տասը տարվա ազատազրկում, սակայն, ինչպես ճեպազրույցում հայտարարեէ դատախազ Վիկտոր Կրավչենկոն, մեղադրող կողմը մտադիր է ամբաստանյալի համար պահանջել ցմահ բանտարկություն:

Նախկին նախագահին դատում են հեռակա. 2014 թվականին նա փախել է Ռուսաստան, որտեղ նրան ժամանակավոր ապաստան են տրամադրել: Տեսակապի միջոցով նիստին՝ Յանուկովիչի մասնակցության մասին միջնորդել է պաշտպանող կողմը: Դատավոր Վլադիսլավ Դեւյատկոն բավարարել է նախկին նախագահի փաստաբանի խնդրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031