Գառնիկ Իսագուլյանը համոզված է՝ «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկի դիմումները չեղարկած պատգամավորներն «առյուծի վանդակներում» չեն հայտնվի

«Ներկուսակցական խնդիրներ են, որ կուսակցություններն իրենց ներսում պետք է լուծեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին՝ կապված պատգամավորների ինքնաբացարկների և դրանq չեղյալ համարելու դիմումների մասին:

Գ. Իսագուլյանը չի ուզում դրանցում որևէ արտաքին միջամտության կամ ազդակի գործառույթ տեսնել: Նա համոզված է, որ դրանք ներկուսակցական խնդիրներ են ու շատ արագ իրենց լուծումները կստանան. «Եկեք այդ հարցերին այդքան մեծ նշանակություն չտանք»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե Գագիկ Ծառուկյանը հաշվեհարդար չի՞ տեսնի այդ մարդկանց հետ, ովքեր հայտարարեցին, որ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել, և արդյոք այդ մարդիկ չե՞ն հայտնվի «առյուծի վանդակներում»: Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանը կոչ արեց հանգիստ լինել. «Մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ կլինի, որևէ մեկը որևէ տեղ չի հայտնվի: Վստահ եմ, որ Ծառուկյանն այդ մարդկանց հետ համապատասխան զրույց կունենա, ու այդ հարցերը նորմալ լուծում կստանան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս