Բաժիններ՝

Եռօրյա այցով Թբիլիսի է ժամանում եվրակոմիսար Յոհաննես Հանը

ՍՀարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-­ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը մայիսի 4-­ին եռօրյա այցով ժամանում է Վրաստան: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում եվրոկոմիսարը մայիսի 5-­ին հանդիպումներ կանցկացնի Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաեւ այն բարեփոխումները, որոնք Վրաստանում անցկացվում են Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Նաեւ քննարկվելու են Վրաստանի սպասումները «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից, որը պլանավորված է Բրյուսելում այս տարվա նոյեմբերին»,-­ասել է ԱԳ նախարարության ներկայացուցչուհին:

Այցի ընթացքում ծրագրված է «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» ֆինանսական համաձայնագրի ստորագրումը, որը 32 մլն եվրոյի չափով օգնություն է նախատեսում Վրաստանին Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար, հաղորդել է Sputnik­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս