Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը կդադարեցնի թագավորական պարտականությունների կատարումը

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները:

Հունիսին կլրանա նրա 96­-ամյակը, տեղեկացնում է BBC-­ին: Ինչպես ասված է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին:

Թագուհին լիակատար աջակցություն էհայտնել նրա այդ որոշմանը»: «Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ­ինչ միջոցառումների»,­-հայտնել է Բուքինգհեմյան պալատը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031