Բաժիններ՝

Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել Բոյկո Բորիսովը

Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը: Նրա թեկնածությունը քվեարկությամբ հաստատել է հանրապետության խորհրդարանը։

Ի պաշտպանություն Բորիսովի քվեարկել է 133 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 100 ժողովրդական ընտրյալ: Դրանից հետո պատգամավորները պաշտպանել են Բորիսովի կողմից առաջարկված կառավարության կազմը, որի մեջ մտել են 18 նախարարներ:
Նախարարների կաբինետի կազմում առաջին անգամ հայտնվել է ԵՄ-­ում Բուլղարիայի նախագահության նախարարություն:

Գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարարությունը վերակազմվել է գյուղատնտեսության, պարենամթերքի եւ անտառային տնտեսության նախարարության, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031