Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 22 երկրաշարժ

Ապրիլի 27­-ից մինչև մայիսի 3­-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 29­-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1­-ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը գրանցվել է ապրիլի 28­-ին, ժամը 18:08­-ին, M=1.5, Մարտունի քաղաքից 18 կմ դեպի հարավ­արևմուտք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 22 երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձություններից 9­-ը տեղի են ունեցել ապրիլի 28­ին Իրանի տարածքում, որից 8-ը՝ Խոյ քաղաքից հյուսիս­արևելյան ուղղությամբ մոտ 50 կմ հեռավորության վրա՝ 3-­ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3­-ից մինչև 3.8), իսկ 1­ն էլ՝ Թավրիզ քաղաքից 71 կմ դեպի հյուսիս­արևելք՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9): Ապրիլի 29-­ին

Ադրբեջան-­Իրան սահմանային գոտում՝ Ջուլֆա քաղաքից 8 կմ դեպի հյուսիս­արևելք, գրանցված երկրաշարժի ուժգնությունն է 3­4 բալ (մագնիտուդ 2.7): Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 21 կմ դեպի հարավ­արևմուտք:

Մնացած 11 երկրաշարժը գրանցվել է Թուրքիայում: Ապրիլի 29-­ից մայիսի 1-­ը ընկած ժամանակահատվածում՝ 3-­ից մինչև 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-­ից մինչև 3.5) 8 երկրաշարժ է տեղի ունեցել Վան քաղաքի տարածքում: Մայիսի 1-­ին 5­-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.2) երկրաշարժ է գրանցվել Գևաշ գյուղից 9 կմ դեպի հարավ­արևելք, որին հաջորդ օրը հետևել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) հաջորդ ցնցումը:

Մայիսի 1-­ին 3 բալ (մագնիտուդ 2.3) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Օզալպ քաղաքից 27 կմ դեպի հարավ­ արևմուտք: Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Ապրիլի 28-­ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Բուրիաս կղզիների տարածքում: 6.2 մագնիտուդով 2 երկրաշարժ էլ գրանցվել է մայիսի 1­-ին՝ ԱՄՆ-­ի Ալյասկա նահանգի Սկեգուեյ շրջանում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Մայիսի 3-­ին նախկին ԽՍՀՄ տարածքում` Տաջիկստան­Ղրղզստան սահմանային գոտում՝ Կարագանջա բնակավայրից 28 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին նույն օրը հետևել է 5.1 մագնիտուդով հաջորդ երկրաշարժը:

Երկրաշարժի հետևանքով Ղրղզստանի հարավում վնասվել են շենքեր, դպրոցներ և հիվանդանոցներ: Առաջացել են ճաքեր Ղրղզստանի Օշ շրջանի Կարամիկ գյուղի մոտ 10­-ը տան պատերին, որոնց բնակիչները լքել են իրենց տները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Օշ շրջանի Չուլուկ գյուղում փլուզվել է անասնագոմի պատը, որի հետևանքով 1 մարդ ստացել է վնասվածքներ: Ստորգետնյա ցնցումները 2­-ից մինչև 4 բալ ուժգնությամբ զգացվել են Տաջիկստանի Ուզբեկստանի և Ղրղզստանի մայրաքաղաքներում, ինչպես նաև Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են Օշ շրջանի բնակելի շենքերի ու հասարակական նշանակության օբյեկտների զննման աշխատանքները: Մտավախություն կա, որ ստորգետնյա ցնցումները լեռնային շրջաններում կարող են սողանքի պատճառ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս