Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները:
օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ունեցել Արգամ Աբրահամյանի հաղթանակի գործում:
«Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ՝ ես «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել եմ բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրումը ածանցվել է նշածս քաղաքական պայմանավորվածությունից՝ չհանդիսանալով նախապայման ապագա որևէ զարգացման համար»։
ԿԸՀ արձանագրություններով այլևս ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից դեռ հրաժարական չի ներկայացրել:
Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը:
Արվեստի ստեղծագործությունների եւ անտիկվարիատի Եվրոպայում առաջատար TEFAF տոնավաճառը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգեներ:
ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին հուզել է Բիրմինգհեմից յոթնամյա աղջկա՝ Անի նկատմամբ համադասարանցիների արձագանքը, որը դպրոց էր եկել ոտքի նոր պրոթեզով:
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը, տեսանյութ է զետեղել Instagram-ի իր օգտահաշվում, որտեղ նա պարում է իր երեխաների հետ աշխատանքից վերադառնալուց հետո։
Դրանով զբաղվելու փոխարեն՝ Հայաստանի առնվազն խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտի հրաժարականի առիթով, որովհետև այդ դիվանագիտության ներկայացուցիչներն իրենց ներշնչել էին, որ կոռումպացված եվրոպացի պաշտոնյայի հրաժարականը իբրև թե նաև իրենց աշխատանքի արդյունքն է։
Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո:
Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը վստահեցնում է, որ լիարժեք պատկերացնում է խորհրդարանում իր գործունեությունը և հստակ գիտի` ինչ է անելու:
«Ծառուկյան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է դաշինքի՝ մանդատների հետ կապված խնդիրներին:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորներին հանձնեց իրենց մանդատները: Այսօր ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32, միջազգային երեք լրատվամիջոց: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են` «Արևելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը կարող էր միջազգային մակարդակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման խնդրին մեծ հնչեղություն տալ, ինչը չի արել:
Ֆրանսիացի ընտրողների քառորդ մասը ձեռնպահ կմնա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց, քանի որ համակրանք չի տածում երկու թեկնածուների՝ «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի նկատմամբ:
Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաև որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու իր շանսերը մեկ օրում ավելացրել է մեկ տոկոսային կետով:
Հիրոսիմայի նահանգապետ Հիդեհիկո Յուձակին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել իր պրեֆեկտուրա, որտեղ գտնվում է համանուն քաղաքը, որը տուժել է 1945 թվականի ատոմային ռմբակոծությունից։
Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ արգելելու է Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումն իր տարածքում:
ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ին մասնակից դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությանը:
WikiLeaks պորտալը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի հերթական մասն է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանման ներքո հրապարակումների շարքի շրջանակներում։
Ամերիկացի եւ հարավկորեացի գործակալները փորձում են սպանել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընին, պնդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները
ՌԴ-ն պատրաստ է 500մլն դոլարի դիմաց Թուրքիային վաճառել «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` այդ մասին հայտնել է ռուսական «РБК» հեռուստաընկերությունը:
Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության գործադիր կոմիտեի նախագահ Ալեկսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Միլլերը Պուտինին մանրամասներ ներկայացնելիս, նշել է, որ նախագծային աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ շինարարական աշխատանքները կարող են սկսել մոտ օրերին:
Զրուցակիցները հայ և բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարևոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման և կրթական փոխանակման ծրագրերի միջոցով:
«ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»:
Եվրամիությունը Վրաստանին 32 մլն դոլար կհատկացնի ԵՄ-ին ինտեգրվելու տեխնիկական աջակցության եւ բարեփոխումներ իրականացնելու համար: