ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ոչ մեծ գերակշռությամբ քվեարկել է առողջապահության բարենորոգության զգալի մասի չեղարկման օգտին, որն իրականացվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք եւ հայտնի էր որպես Оbamacare:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման եւ երկրում անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունները:
Մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում: Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին:
«Պետական հիմնարկներում այս օրերին սկսվել է Երեւանի ավագանու ընտրությունների համար ՀՀԿ օգտին ցուցակների հավաքագրման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալում հայտնված դպրոցի եւ մանկապատեզի տնօրենները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակվելուց հետո, այլեւ շարունակում են էլ ավելի եռանդուն կերպով ձայների ու ցուցակների հավաքագրման գործընթացը:
«Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին: …Ես պատրաստակամ եմ աշխատելու և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում»,- ասաց նա:
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլևս վերադառնալ Հայաստան։
Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը:
ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։ Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից:
«Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։
Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որեւէ մեկը որեւէ մեկի հետ որեւէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն:
ՀՀԿ-ի ցուցակով ՄԻԱԿ-ի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով քարոզարշավից առաջ ԱԺ ամբիոնից իր կոլեգաներին կոչ արեց մնալ բարեկրթության շրջանակներում, քարոզարշավի ժամանակ նոր ոճ կիրառել, ժողովրդին ներկայանալ նոր գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով, կոչ էր արել չզբաղվել պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակն անցել է: Դրա փոխարեն առաջարկել էր ներկայանալ սեփական ծրագրերով, վաստակել վստահություն և այդ ճանապարհով քվեի տեր դառնալ:
Լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ ԿԸՀ-ի ժամը 15։00-ի նիստից հետո, երբ բոլոր «ընդվզողները» գնացել ու հետ են վերցրել իրենց դիմումները, ժամը 17-ի սահմաններում Հարություն Կարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, կրկին գնացել է ԿԸՀ եւ խնդրել, որ հետ վերցնեն իր մանդատը՝ ուժի մեջ թողնելով ինքնաբացարկի դիմումը։
Եթե մայր գետը չորանում է, ապա չորանում են նաև նրա վտակները: Ուստի չենք կարող ասել` Ծառուկյանը թուլացա՞վ, թե՞ ուժեղացավ:
«Ծառուկյան» դաշինքը քննարկում է ինքաբացարկից հրաժարված պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, որպեսզի ԱԺ-ում չհավակնեն որեւէ պաշտոնի՝ հանձնաժողովներում եւ խորհրդարանական պատվիրակությունում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական է գնահատում 52,1 տոկոսը:
Թվում էր, թե երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների շուրջ ստեղծված աղմուկը, երբ նրանք հայտարարեցին, որ ինքնաբացարկի դիմումներ չեն գրել և ցանկանում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները, սակայն, պարզվում է, դեռ ամեն բան չէ, որ ավարտվել է:
Եթե հայերի կոտորածի մեջ մեղադրենք հայ գործիչներին, դրանով կհամաձայնենք Օսմանյան կայսրության և Գերմանիայի կառավարությունների հետ, որոնք հայտարարում են, թե հայերն ապստամբել են և դրա համար պատժվել:
Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն ավարտել են կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները:
Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իրականությանը չի համապատասխանում:
«Ադրբեջանական պատվիրակությունը շարունակելու է անել այն, ինչ ավանդաբար. փորձելու է լոբբինգ անել, մարդ գնել, քվեարկություն, քվեներ գնել, այլ հարց է, թե հայկական պատվիրակությունն ի հակակշիռ դրա՝ ինչ է անելու կամ դա ինչպես է կանխելու»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է իշխանական կայքերից մեկի հարցերին եւ մեծապես լույս սփռել երեկ «Ծառուկյան» դաշինքի հետ կատարված սկանդալային իրադարձությունների վրա:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը:
«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Հարցին, թե՝ ո՞վ է գրել այդ՝ ԿԸՀ ներկայացված դիմումը, Սաղաթելյանը պատասխանեց. «Թուլատը։ Չեմ հրաժարվում մանդատից, ո՞նց ասեմ՝ հրաժարվում եմ։ Խարդախություն է տեղի ունենում»: Սաղաթելյանը խոստացավ խարդախի անունը բացահայտել ավելի ուշ։
Չինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել է 20 անգամ, ինչի մասին հայտնել է BBC News-ը։
«Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում եւ կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, ապա, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետեւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին Երևանում հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
New World Design Ltd.ֆիրմայի դիզայներները թույլտվություն են ստացել փչովի ոսկեգույն խոզեր տեղադրել Չիկագոյի «Թրամփ Թաուեր» հյուրանոցի դիմաց: