«ՀՀ Նախագահը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի արել». Շարմազանով

Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իրականությանը չի համապատասխանում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:

«Ես հայտարարում եմ, որ այդ լուրն անհեթեթություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահի կողմից Հովիկ Աբրահամյանին որևէ առաջարկ չի եղել, իսկ այդ հոդվածը ոչ այլ ինչ է, քան բացարձակ սուտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031