Բաժիններ՝

Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ նախարարի են գնդակահարել

Սոմալիի հանրային աշխատանքների նախարար 31­-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները։

Նախարարն սպանվել է իր ավտոմեքենայում, երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքում: Արտակարգ պատահարի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:

Վերլուծաբան Աբդուլահի Աբդին BBC-­ին պատմել է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նմանօրինակ սխալներ թույլ են տվել նաեւ ավելի վաղ. երկրում չափազանց բարձր է լարվածության մակարդակը, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:

Սպանված նախարարը՝ Աբասը, մեծացել է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա ամենաերիտասարդ նախարարը դարձավ Սոմալիի կառավարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031