Եվ ահա «դիրեկտիվ արժանապատվության» ռեժիմում ապրող երիտասարդները հասարակությանը հորդորում են պատրաստվել «արժանապատիվ խաղաղության»: Հորդորում են այնպիսի տոնով ու առոգանությամբ, որի հիմքում ընկած է այն, թե իբրև իրենք ավելի առաջադեմ ու կառուցողական են, քան հասարակության մեծամասնությունը, որն առաջնորդվում է «ոչ մի թիզ հող» ապակառուցողական ու մաքսիմալիստական սկզբունքով:
lenta.ru-ն հաղորդում է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գողերից» մեկը՝ Շաքրո մականունով Զախարի Կալաշովը: «Росбалт»-ի հաղորդմամբ, Շաքրո կրտսերը ձերբակալվել է «Elements« ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեղադրանքով։
Իտալիայի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Այս մասին հաղորդել է իտալական RAI News 24 հեռուստաընկերությունը:
«Ժամանակը ցույց կտա՝ ինչ ձևաչափով կշարունակվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը` ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև խորացող կոնֆրոնտացիայի պայմաններում»:
Պարսից ծոցի գոտում բոլոր արտասահմանյան մարտանավերը գտնվում են Իրանի ռազմածովային ուժերի հսկողության ներքո: Այս մասին հայտարարել է «Իսլամական հեղեփոխության պահապանների» զորակազմի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին:
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի կարծիքով՝ հիմա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմ չի ընթանում:
ՆԱՏՕ-ն չի ուզում լինել նախահարձակ, բայց ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանը խստորեն կպատժվի, եթե անի համապատասխան կամ ոչ համապատասխան քայլեր ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդեպ: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանը, ով հետևել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին անմիջապես Վարշավայում:
Տեղական ժամանակով 14:14:03-ին գրանցված երկրաշարժը զգացել են նաև Գյումրիի, Գավառի, Սևանի, Երևանի որոշ հատվածների բնակիչները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հուլիսի 11-ին, ծավալուն հարցազրույց է տվել «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին:
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել է, որ Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից գերմանացի զինվորները կարող են հետ քաշվել, եթե թուրքական կողմը չվերացնի գերմանացի պատգամավորների այցելության արգելքը:
Ոչնչացված պարագլուխն առնչություն ունի նահանգի խաղաղ բնակիչների սպանության, ահաբեկչական գործունեության եւ Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա կատարված հարձակումների հետ: Գործողության ընթացքում ազգային ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությունների թիվը:
Նրա խոսքով՝ ինքը հուսով է, որ արդեն նույն օրվա երեկոյան կողմը նոր վարչապետը կարող է ձեռնամուխ լինել պարտականությունների կատարմանը: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ այդ պաշտոնի միակ թեկնածուն մնացել է ներքին գործերի նախարարության ղեկավար Թերեզա Մեյը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Հուլիսի 14-ի երեկոյան նա (Քերին) կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի բարձրաստիճան անձանց հետ՝ քննարկելու համար Սիրայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցեր»,- ճեպազրույցում հայտարարել է Քիրբին:
«Պետքարտուղար Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման գործի հետաքննության ընթացքում Հետաքննությունների համերկրային բյուրոյի հավաքած ապացույցները որոշ ասպեկտներով ուղղակիորեն հակասում են երդմամբ տրված նրա ցուցմունքներին»,- ասված է նամակում, որը պատրաստել են հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի ղեկավար Ջեյսոն Չաֆեթսը եւ իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Գուդլաթը:
Հուլիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի ենք մոտենում հաջողության հեռանկարին, քան մինչ այս եղել է»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրէջքային գոտի Է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր:
Հուլիսի 11-ի երեկոյան վերստին հազարավոր մարդիկ Էին դուրս եկել ԱՄՆ-ի՝ միանգամից մի քանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով աֆրոամերիկացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գործադրվող դաժանության դեմ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Իսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի ժամանակ:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ որդին խոստացել է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից հոր մահվան համար:
Մեծ Բրիտանիայում պահպանողականների նոր առաջնորդ Թերեզա Մեյը հաստատել է, որ կյանքի կկոչի քաղաքացիների կամարտահայտությունը` կապված Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հունիսի 23-ին տեղի ունեցած քվեարկության հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր:
«Հայաստանը նշվում է որպես ՌԴ-ի գործընկեր և դա կարող է իր դերակատարությունն ունենալ: Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,-ասել է Գերասիմչուկը: