Լավրովը և Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի հանդիպումները, հայտարարել է, թե այդ հանդիպումների՝ հասարակության համար բաց հատվածների վերաբերյալ մամուլի հաղորդագրություն ՌԴ ԱԳՆ-ն տարածել է։

«Հավելյալ տեղեկություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ես չունեմ։ Թեման շատ զգայուն է, բանակցությունները եղել են և՛ կառուցողական, և՛ պարունակել են ԼՂ հակամարտության կարգավորման շարժման ուղղությունների տարբեր կոնկրետ գաղափարներ։ Ասվել է այն, ինչ անհրաժեշտ էր ասել այդ հանդիպման արդյունքներով»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պլանավորվում են Սերգեյ Լավրովի կողմից նոր հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, Զախարովան տվել է դրական պատասխան։

«Նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն։ Դեռ դրանց գրաֆիկը համաձայնեցված չէ, սակայն դրանք, անկասկած, կլինեն։ Թեման առաջնային է ռուսական արտաքին քաղաքականության համար»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031