Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել Է, որ երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել Նիսում կատարված ահաբեկչությունից հետո եւ չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21ի ազգային տոնի առթիվ հանդիսությունները:
Ֆրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայում:
«Անում ենք հնարավորը, որպեսզի ՀՀ իշխանություններին, հասարակությանն ապացուցենք, որ դա հնարավոր է, ու այդ առնչությամբ տարաձայնություններ չկան: Լիահույս եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր ընթացք կստանան, և այն ազդակները, որոնք ստացվում են հասարակությունից, պաշտոնյաներից, հաշվի կառնվեն»,- ասաց դեսպանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», հայտնում են ԱԳՆից:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի անունը հայտնի է: Բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ՝ բեռնատարով ահաբեկչություն իրականացրած վարորդը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է:
«Զոհվածների ընտանիքի անդամը հավաստել է, որ Շոն Քոուփլենդը եւ նրա 11-ամյա որդի Բրոուդին սպանվել են գրոհի ժամանակ: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում էին Նիսում»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Ֆրանսիական Նիս քաղաքում երկրի ազգային օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 54 երեխա: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է տեղական Nice-Matin պարբերականը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, կայցելի մի շարք զորամասեր:
«Սա նման է իսլամական ծայրահեղական խմբավորումների ահաբեկչական ձեռագրին, բայց դեռևս ոչ մի ծայրահեղական կառույցի կողմից հայտարարություն կամ ուղերձ չի եղել, որտեղ ասեն, թե իրենք են կազմակերպել ահաբեկչությունը»:
«Եկեք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի կնքումը նոր էջ դարձնենք մեր հարաբերություններում»,- հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շուրջ բանակցություններին:
Ֆրանսիայի իշխանությունները հուլիսի 16ից համազգային եռօրյա ազգային սուգ են հայտարարել` ի հիշատակ Նիսում իրականացված ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի:
«ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքին:
«ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև Վրաստան պետությունն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում»:
«ժողովուրդ»-ն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ՀՀ Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»։
Ֆրանսիացի քննիչները վերջնականապես հաստատել են բեռնատարի վարորդի ինքնությունը. որը հուլիսի 14-ի երեկոյան Նիսում մխրճվել էր բազմության մեջ: Այս մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը փաստորեն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆի նախագահի պաշտոնի թեկնածու՝ իր առաջադրումը, հայտնել Է, որ Սպիտակ տան ղեկավար՝ իր ընտրվելու դեպքում ինքը կդիմի ԱՄՆի Կոնգրեսին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատերազմ հայտարարելու պահանջով:
Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանն «Արևելքին» հայտնել է, որ Նիսի ահաբեկչությունից հայ երիտասարդ կին է զոհվել, վիրավորների մեջ նույնպես հայեր կան:
Ֆրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը եւ հանրապետությունում բնակվող բոլոր դավանակիցներին կոչ են արել ուրբաթ օրվա աղոթքը նվիրելու այդ ողբերգության զոհերի հիշատակին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հուլիսի 14ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:
ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման դատապարտել Է Նիսում կատարված հարձակումը, որտեղ ավելի քան 80 մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ բեռնատարը բազմության մեջ Է մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ:
Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։
Ֆրանսիայի Նիս քաղաքի իշխանությունները հուլիսի 14ին իրականացված ահաբեկչությունից հետո որոշում են կայացրել անորոշ ժամանակով փակել քաղաքի Անգլիական ծովափը: Բացի այդ, արգելք է դրվել Նիսի գրեթե բոլոր ծովափերի երկայնքով լողալու վրա:
Ծովամերձ Ալպերի դեպարտամենտում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Նիսում կատարված գրոհից հետո, որն ութսունից ավելի կյանք խլել, բարձրացվել է մինչեւ առավելագույնը:
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ՄԱԿի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել Է Նիսում կատարված գրոհը, որի զոհ Է դարձել 80 ից ավելի մարդ, ասված Է հուլիսի 14ի երեկոյան Նյու Յորքում ընդունված հայտարարության մեջ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դրոշները կխոնարհվեն` ի հիշատակ Նիսում հուլիսի 14ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: Եվս 18 մարդ ծայրահեղ վիճակում է:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: