Բաժիններ՝

Սպիտակ տունը «կարգուկանոն» է հաստատում Պետդեպում. The Washington Post.

ԱՄՆ Պետդեպարտամենտի բոլոր բարձրաստիճան ղեկավարները լքել են իրենց պաշտոնները, հայտնում է The Washington Post-ը։

«Դա ամենամեծ միաժամանակյա հեռացումն է հավաքական հիշողության մեջ, և վերականգնվելը դրանից հետո անվանական դժվար է»,- իրավիճակը մեկնաբանել է Դեյվիդ Ուեյդը, որը ղեկավարել է գերատեսչության ապարատը Ջոն Քերիի ժամանակ։

Ուեյդը նշել է, որ այդ մարդկանց փոխարինող գտնելը ոչ պետական ոլորտից հեշտ չի լինելու։
The Washington Post-ը հավելում է, որ հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի քննադատական հայացքները ամերիկյան նախկին արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, անհանգստություն կարող է հարուցել այն, թե ինչ աշխատակիցներ կարող են գալ փոխարինելու աշխատանքից հեռացվածներին։

Ինչպես հայտնում է CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին, Պետդեպը լքած դիվանագետները հեռացել են Դոնալդ Թրամփի խնդրանքով, այլ ոչ թե նրա քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

«Նրանք նվիրված են պետքարտուղարին, նախագահին ու Պետդեպարտամենտին։ Նախագահի նկատմամբ ոչ մի անհարգանք չկա, նրանք չեն հեռացել ու չեն հեռանում զզվանքից։ Սպիտակ տունն այնտեղ կարգուկանոն է հաստատում»,- նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս