![](/banners/BeFunky-design.jpg)
Էլ-Բաբում թուրքական ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1946418.jpg)
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի հարևանությամբ հասցված ավիահարվածների ու հրետանային գնդակոծությունների հետևանքով սպանվել է 10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով մարդու իրավունքների հարցերով դիտորդական կենտրոնին։
«10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա է սպանվել թուրքական օդային հարվածների ու հրետակոծության հետևանքով սիրիական քաղաքի հարևանությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռմբակոծվել են Էլ-Բաբն ու դրան սահմանակից Տադիֆ շրջանը։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ հաջող ռազմական գործողության հետևանքով ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 22 զինյալ։