![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են տասնյակ չվերթեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/inqnatir.jpg1_.jpg)
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 ու հետաձգվել 15 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից նախազգուշացրել էին ՌԴ մայրաքաղաքում սպասվող ուժեղ քամու, ձնաբքի և ձյան կուտակումների մասին, որոնք սպասվում են մոտակա ժամերին:
Վարչության կանխատեսումների համաձայն` եղանակային անբարենպաստ պայմանները կպահպանվեն մինչև հունվարի 27-ը՝ տեղի ժամանակով ժ. 10:00-ն:
Հաղորդվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվում է 11 չվերթ, ևս 2-ը չեղարկվել է։
«Դոմոդեդովոյում» խնդիրներ են ծագել 8 ինքնաթիռների հետ՝ 4-ը չեղարկվել է, նույնքան էլ՝ հետաձգվել։
Տվյալներ չեն ներկայացվում «Վնուկովոյի» և «Ժուկովսկու» վերաբերյալ։
ՌԴ օդերևութաբանական ծառայության կայքի տվյալների համաձայն՝ Մոսկվայում ներկայումս օդի ջերմաստիճանը -5 °C է, քամու արագությունը 3 մետր/վայրկյան է:
Հնարավոր են թույլ տեղումներ։