Բաժիններ՝

Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները տեղափոխվել են փետրվարի վերջ

Ժնևում սիրիական հարցով բանակցությունները փետրվարի 8-ից տեղափոխվել են այդ ամսվա վերջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի հարցով հանդիպմանը Աստանայում «հստակ հայտարարվել է, որ քաղաքական կարգավորումը առաջ մղելու ջանքերը, որոնք ձեռնարկվում են Աստանայի հարթակում, իրենց ավանդն են ունենալու ՄԱԿ-ում Ժնևի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հարցում»։

Աստանայում հունվարի 23-24-ը կայացել են Սիրիայի զինված ընդդիմության և Սիրիայի կառավարության պատվիրակությունների բանակցությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031