Բաժիններ՝

Թուրքիան մեղադրել է Հունաստանին թուրք զինծառայողներին Անկարային չարտահանձնելու մեջ

Թուրքիայի իշխանությունները մեղադրել են Հունաստանին ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ։ Անկարայում քաղաքականապես մոտիվացված են համարում Հունաստանի դատարանի՝ թուրք 8 զինծառայողներին Թուրքիային չարտահանձնելու մասին որոշումը, որոնք Հունաստան էին փախել 2016թ. հուլիսին։

Թուրքիան որոշումը որակել է քաղաքականապես մոտիվացված։ Հայրենիքում այդ զինվորականներին մեղադրում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ և պահանջում են նրանց արտահանձնել՝ հետագա հետաքննության ու դատավարության նպատակով։

Ավելի վաղ Ստամբուլում կալանավորվել էր Թուրքիայի ԶՈՒ 84 սպա թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեղադրանքով։
Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի համար Թուրքիայում կալանավորվել է 35 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031