2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների: Այս մասին տեղեկանում ենք ԼԳ նախարարության պաշտոնական կայքից:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։
Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ:
Երեկ գիշեր Նիսում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Բուհլելի հարազատները սառը զենքով սպառնում են Թունիսի Մսակեն քաղաքում իրենց տան մոտ գտնվող լրագրողներին:
«Իսկապես վտանգներ կան, դրանք շատ են՝ սկսած Նիցցայից ու արդեն այն հարցադրումից, որը չափազանց վտանգավոր է՝ «Եվրոպա գնալով՝ մենք ահաբեկչություն ենք բերում»: Ոչ, Եվրոպա գնալով՝ մենք ահաբեկչություն չենք բերում: Մեր ահաբեկչությունն այլ է. ունենք ներքին ահաբեկչություն, որի դիմացը չենք կարողանում առնել»:
Նիսում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին ամերիկյան հատուկ ծառայությունները մշակում են Սպիտակ տան անվտանգության նոր կարգավորումներ:
Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման զրուցել են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչության մասին:
Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքի մասին հայտարարություններին, փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ է տարանջատել գաղափարները: Արտահոսք տեղի է ունենում նաեւ մնացած բոլոր երկրներում, եւ խնդիրը նրանում է, թե ինչ նպատակով է այդ բիզնեսը հեռանում: Դա կարող է լինել դրսում ստեղծված նոր բիզնես հնարավորություն, կամ կարող է նշանակել ուղղակի փախուստ հարկերից: Դրանք տարբեր գաղափարներ են:
Փարիզի Էյֆելյան աշտարակը հուլիսի 15-ի երեկոյան կլուսավորվի Ֆրանսիայի եռագույնի գույներով` կապույտ, սպիտակ, կարմիր` ի հիշատակ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 202-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլին` հավելելով, որ բժիշկները պայքարում են նրանցից 25-ի կյանքի համար, ևս 52-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:
#Nice #Nice06 #14juillet, թարգմանաբար #Նիս, #Նիս06, #14հուլիս հեշթեգերով հրապարակված ծաղրանկարում պատկերված է այն արյունալի «հրավառությունը», որի ներքո բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկչության զոհ:
Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, մասնավորապես տնտեսական ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներ և երկկողմ տնտեսական ներդրումները:
Նիսում ահաբեկչություն իրականացրած բեռնատար ավտոմեքենայի վարորդի նախկին կինը կալանավորվել է: Այս մասին հայտնում է BFM TV-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կայցելեն Անկարա:
Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։
Նիսը՝ ահաբեկչությունից հետո:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով վարչապետ Մանուել Վալսի հետ ժամանել է Նիս, այցելել է հուլիսի 14ի ահաբեկչությունից տուժածներին: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի տեղեկատվական համակարգը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15ին ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ֆրանսիայի հատուկ ծառայությունների սակրավորները վերահսկելի պայթյունի միջոցով Նիսում կասկածելիփաթեթ են ոչնացրել բեռնատարի ստուգման գործողության ընթացքում:
Նիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ հանրապետության վարչապետ Մանյուել Վալսը ժամանել են Նիս, որտեղ խորհրդակցություն կանցկացնեն հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգությունից հետո, որն ավելի քան 80 մարդու կյանք խլեց: Նախագահի եւ վարչապետի ինքնաթիռների վայրէջքի կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է iTele հեռուստաալիքը:
Նիսի ահաբեկչության 3D մոդելավորումը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ «Նա ողջ է»՝ հայտնում է ԱԳՆ-ն:
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ:
Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:
Հուլիսի 15-ին, ժամը 12.45-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան հետ։