«Չեմ կարծում, որ դա էապես կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության վրա, որովհետև այս հարցում ավելի գլոբալ գործոններ կան, բայց երկկողմ հարաբերությունների բարելավմանը կարող է նպաստել այս նշանակումը»։
Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ բանաձեւը քննարկվել էր հունվարի 19-ին:
Համաձայն փաստաթղթի, որը գրվել է 1988թ. հունիսի 16-ին և նախատեսված է ԱՄՆ փոխնախագահի համար (այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ջորջ Բուշ-Ավագը) խորհրդային երկու ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքը հիմնված է կրոնական ու էթնիկ տարբերությունների վրա։
«Բարի գալուստ հայրենի քաղաք»։ Բայդեմիրի քաղաքականությունը դուր չէր գալիս թուրքական իշխանություններին։ Հարաբերությունները վերջնականապես վատացան, երբ նա կոչ արեց Անկարային ընդունել Հայոց ցեղասպանությունը և «խիղճը մաքերել ծանր մեղքից»։
Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում, սակայն կսպասի այդ գաղափարի գործնական իրականացմանը, այսօր Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեին Մյուֆթուօղլուն։
Կրեմլը կոչ է անում ԱՄՆ-ին հաշվարկել Սիրիայում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծման հնարավոր հետևանքները, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատթարանա։
ՍՊԾ դիտացանցը հունվարի 19-ից մինչև 25-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելը դարձել է գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի քաղաքացիների համար 2017թ. սկզբից ի վեր։ Այս մասին վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Ջոն Հեֆերնը, որը 2011-2014թթ. եղել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, կնշանակվի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել:
Նավթը թանկանում է Քուվեյթի նավթի նախարար Էսամ ալ Մարզուկի այն հայտարարության հիման վրա, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ամբողջությամբ կատարում են նավթադյունահանման կրճատման վերաբերյալ իրենց պարտավորությունները։
Սիրիայի ընդդիմությունը մերժել է Ռուսաստանի առաջարկած Սահմանադրության նախագիծը, որը Ռուսաստանն առաջարկել էր Աստանայի բանակցությունների ժամանակ, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ:
Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի ևս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը և Միշել Բոնդը: Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն է: Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը։
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը մոտ օրերս կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
Նյու Դելիում կյանքի 68-րդ տարում հիվանդության հետևանքով մահացել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կադակինը։ Այդ մասին RIA Novosti-ին հյատնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել կտտանքների կիրառման օգտին։ Պատասխանելով այնպիսի կտտանքների վերականգնման հարցին, ինչպիսին է խեղդվելու իմիտացիան, Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին ինքը հանդիպել է հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ու հարցրել, թե արդյոք արդյունավետ են կտտանքները։
Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է այցելել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների:
Մեքսիկայում քաղաքական գործիչները պահանջել են, որպեսզի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն չեղարկի ԱՄՆ այցն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկու երկրների միջև պատի կառուցման շինարարությունն սկսելու մասին, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում է կասեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու մուսուլմանական երկրների բնակիչների համար վիզաների տրամադրումը։
ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել վիզաների տրամադրումը 7 երկրների քաղաքացիների համար, որոնց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մուսուլմաններ են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստում ՄԱԿ-ի և միջազգային մյուս կազմակերպությունների ֆինանսավորումը 40%-ով կրճատելու մասին, հայտնում է The New York Times-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։
հյուրանոցից դուրս են բերել վերջին երկու զոհերի մարմինները։ Այդկերպ զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։ Հատկապես ոգեւորված են երիտհհկականները՝ Շարմազանով, Աշոտյան։
Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ: Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում: