Բաժիններ՝

Էրդողանը կզբաղվի Պոլսո հայ պատրիարքի ընտրություններով

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ կապված Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հետ, հայտնում է «Ակօս» պարբերականը։

Անկարայում գտնվող նախագահական նստավայրում անցկացված հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է նաև Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը:
Հանդիպումը կայացել է հունվարի 26-ին Անկարայի նախագահական պալատում։

«Էրդողանը նշել է, որ պատրիարքի ընտրությունների ուշացումը հայկական կողմի բացթողումն է, քանի որ այդ գործընթացին իշխանություններն ընդհանրապես չեն միջամտել»,- հայտնել է Շիրինօղլուն «Ակօսին» տված հարցազրույցում։

Էրդողանը խոստացել է Թուրքիայում Սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի ավարտից հետո զբաղվել Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով։
Ստամբուլի հայ համայնքը երկար ժամանակ տարաձայնությունների մեջ է՝ կապված ընտրությունների հարցի հետ։
Առողջական վիճակի վատթարացման հետևանքով պատրիարք Մութաֆյանը անգործունակ էր ճանաչվել։

Համաձայն Պոլսո պատրիարքարանի կանոնադրության՝ պատրիարքը ընտրվում է ցմահ։
Հայ համայնքի անդամների մեծ մասը պահանջում է նոր ընտրությունների անցկացում։
Պետրոս Շիրինօղլուն Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից է, համարվում է Էրդողանի համախոհը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս