Բաժիններ՝

Պաղեստինը հաստատել է Օբամայի կողմից 221 մլն դոլարի տրանշի ստացումը

Պաղեստինի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտնել է, որ իր երկիրն ստացել է 221 մլն դոլարի տրանշի ստացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, հայտնում է RIA Novosti-ն։

«Վերջին գումարը, որը փոխանցել է Օբամայի վարչակազմը, մենք արդեն ստացել ենք։ Նրանք արդեն փոխանցել են այդ գումարները»,- հայտարարել է Զոմլոթը։

Նա հաստատել է, որ խոսքը հենց այդ փոխանցման մասին է՝ նշելով, որ գումարներ հատկացնելու որոշումը Վաշինգտոնը կայացրել է «մի քանի շաբաթ առաջ»։
«Մենք հուսով ենք, որ Թրամփի վարչակազմը կշարունակի քաղաքականությունը, որը վարել են նրա նախորդները»,- ասել է Մահմուդ Աբասի խորհրդականը։

Ավելի վաղ The Times of Israel-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինի ինքնավարությանը փոխանցած 221 մլն դոլարը։
Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են Պաղեստինի վարչապետ Ռամի

Համդալլային, որ միջոցները «չեն կարող փոխանցվել տեսանելի ապագայում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։ Այս մասին հայտնում էր Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով վիճակին մոտ կանգնած աղբյուրներին։

Դրա տեղեկություններով՝ Օբամայի վարչակազմը պաշտոնապես, գրավոր տեսքով տեղեկացրել է Կոնգրեսին իր որոշման մասին հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը ստանձնելուց մի քանի ժամ առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս