ԱԺ-ում առաջարկում են Կարո Փայլանին պաշտոնապես հրավիրել Հայաստանի խորհրդարան

Քիչ առաջ մեկնարկել է Ազգային ժողովի 5-րդ գումարման 11-րդ նստաշրջանը։ «Ժառանագություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հարցով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։

«Քանի որ այս գումարման ԱԺ-ն մոտենում է ավարտին, կարծում եմ՝ հենց Ձեր հանձնառությամբ և ղեկավարությամբ մենք պետք է հրավիրենք Կարո Փայլանին Հայաստանի ԱԺ, որպեսզի նա ուղերձով հանդես գա Հայաստանի խորհրդարանում, և դա հասնի ամբողջ հայությանը, քանի որ նա այդ ուղերձը բարձրաձայնում է Թուրքիայի խորհրդարանում և այդ ուղերձի ներքո ճնշումների  է ենթարկվում։ Պաշտոնական հրավերը դուք պետք է անեք, դուք պատրաստվո՞ւմ եք նման հրավերով հանդես գալ»,- դիմելով Գ. Սահակյանին՝ հայտարարեց Զ. Փոստանջյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց, որ հարցը քննարկելի է. «Պետք է վերլուծենք, տեսնենք՝ արդյոք ձեռք տալի՞ս է նրա այցը Հայաստան։ Միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց նաև այստեղ քաղաքական խնդիր կա»։

Տեսանյութեր

Լրահոս