Բաժիններ՝

Թրամփը պատմել է նախագահի պաշտոնում սյուրռեալիստական զգացողությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգում է սյուրռեալիզմի զգացողություն նախագահի պաշտոնն ստանձնելիս, սակայն պետք է դրանից ազատվի, քանի որ պետք է շատ աշխատանք կատարել։

«Պետք է ասեմ ձեզ, որ հաջորդ օրը ես մտա Սպիտակ տան գլխավոր մուտքից ու ինքս ինձ ասացի, որ դա հիասքանչ է»,- իր տպավորությունները ներկայացրել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Որոշակի իմաստով այդ խոսքերը թողնում են սյուրռեալիզմի զգացողություն, սակայն դա անհրաժեշտ է հաղթահարել, քանի որ առջևում շատ աշխատանք կա, որն անհրաժեշտ է անել»,- հավելել է Թրամփը։

Նրա երդմնակալության արարողությունը կայացել է Վաշինգտոնում հունվարի 20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս