Բաժիններ՝

Qatar Airways-ի ինքնաթիռն ավարտել է աշխարհում ամենաերկարատև ուղիղ թռիչքը

Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Քաթարի մայրաքաղաքից, վայրէջք է կատարել Նոր Զելանդիայի Օքլենդի օդանավակայանում՝ առաջին անգամ ավարտելով աշխարհում ամենաերկարատեւ ուղիղ առեւտրային թռիչքը: Այս մասին հայտնել է New Zealand Herald թերթի կայքը:

14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տեւողությունը կազմել է 16 ժամ 15 րոպե: Հանդիպական քամու պատճառով հետադարձ ուղեւորությունը կարող է տեւել ավելի քան 18 ժամ:

Թռիչն իրականացրել է 259 նստատեղով Boeing 777-200 ինքնաթիռը: Ինչպես նշել է թերթը, իր պատմական թռիչքի ժամանակ ինքնաթիռը եղել է լեփլեցուն: Ինքնաթիռի անձնակազմը ներառել է 4 օդաչուների եւ 15 ուղեկցորդների: Թռիչքի ժամանակ ուղեւորներին մատուցվել են ընդհանուր առմամբ 1,1 հազար գավաթ սուրճ եւ թեյ, ինչպես նաեւ երկու հազար սառն ըմպելիքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս