Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728