Բաժիններ՝

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական հարցով հանդիպում են սկսել Աստանայում

Աստանայում մեկնարկել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցով նիստը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի մասնակցությամբ, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները, գրում է RIA Novosti-ն։

Հունվարի 23-24-ին, Աստանայում սիրիական խնդրի կարգավորման բանակցություններում երաշխավոր-երկրները (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պայմանավորվել էին եռակողմ մեխանիզմ ստեղծել Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով։

Մեխանիզմի մանրամասներն ու դրա իրականացումը նախատեսվում է քննարկել այսօր՝ օպերատիվ խմբի առաջին հանդիպման ընթացքում։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե Աստանայի հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։ Իր հերթին, Ղազախստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հանդիպումը ունենալու է տեխնիկական բնույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս