Բաժիններ՝

«ԱՄՆ ընտրացուցակներում եղել են անօրինական ներգաղթյալներ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հանձնաժողով ստեղծել փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, որպեսզի անցկացնի ընտրակեղծումների հետաքննություն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պահանջել հետաքննություն սկսել ընտրակեղծիքների նկատմամբ, որոնք, նրա խոսքով, տեղ են գտել 2016թ. նոյեմբերի քվեարկության ընթացքում։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկողների թվում եղել են անօրինական ներգաղթյալներ ու անձինք, որոնք որպես այլ մարդիկ են ներկայացել։

«Ես մտադիր եմ ստեղծել հանձնաժողով, որը կգլխավորի փոխնախագահ Մայք Փենսը և մենք շատ ուշադիր կհետևենք դրան»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ընտրացուցակներում եղել են «անօրինական ներգաղթյալներ, մահացածներ»։

«Իրականում դա վատ վիճակ է»,- ասել է նա։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ միլիոնավոր ընտրողներ քվեարկել են Հիլարի Քլինթոնի օգտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս