Բաժիններ՝

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մերձեցումը կօգնի Ուկրաինային. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-իհնարավոր մերձեցումը կարող էր նպասել միջազգային ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես Ուկրաինայում, հայտնում է ARD-ը։

«Եթե այդ երկու համաշխարհային գերտերությունների միջև տեղի ունենա լիցքաթափում, ապա դա իրադարձությունների լավ զարգացում կլինի Սիրիայում, Ուկրաինայի համար, Եվրոպայում սպառազինությունների զինաթափման համար»,- նշել է Գաբրիելը՝ հավելելով, որ ապագա պայմանավորվածությունները «չպետք է ձեռք բերվեն Ուկրաինայի և Եվրոպայի հաշվին»։

Նա վստահ է որ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռևս որոնում է սեփական ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ։

Ավելի վաղ նա մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։

«Ե՛վ փոխնախագահ Փենսը, և՛ նրա գործընկեր Թիլերսոնը հստակ հասկացրել են բանակցությունների ընթացքում, որ մեծ հետաքրքրություն ունեն Եվրոպայի միավորման հարցում, որ աջակցում են ՆԱՏՕ-ում անդրատլանտյան գործընկերությանը»,- ընդգծել է գերմանացի նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս