Բաժիններ՝

Ռուսաստանի փոստը Հայաստան դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

2017թ. ընթացքում Ռուսաստանի փոստը և Հայաստանի փոստային օպերատորը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների փոստային օպերատորները, դրամական փոխանցումների նոր համակարգ կներդնեն՝ PosTransfer-ը, հայտնում է comnews.ru-ն՝ վկայակոչելով փոստի հաղորդագրությանը։

Այն իրենից կներկայացնի միասնական համակարգ՝ Փոստային համաշխարհային միության հովանու ներքո։

Բացի Ռուսաստանից և Հայաստանից, միասնական համակարգի առաջին փուլին կմիանան նաև Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ Մնացած երկրները համակարգին ավելի ուշ կմիանան։

PosTransfer-ը թույլ կտա փոստային փոխանցումները կատարել վայրկենաբար՝ օնլայն ռեժիմում։

Օպերատորները կարող են ընդունել ու կատարել դրամական փոխանցումների վճարումներ գործակալալան ցանցի միջոցով, ինչպես նաև օգտվել հեռակառավարվող ալիքներից, ներառյալ՝ բջջային լուծումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս