Բաժիններ՝

«Ես Ֆրանսիան կարգի կբերեմ». Մարին Լե Պենը սկսել է իր քարոզարշավը

«Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լե Պենը սկսել է իր նախընտրական քարոզարշավը «Ֆրանսիան առաջին հերթին» կարգախոսով, հայտնում է AFP գործակալությունը։

«Ես Ֆրանսիան 5 տարում կարգի կբերեմ»,- խոստացել է իր առաջին նախընտրական ելույթում Մարին Լե Պենը՝ ելույթ ունենալով փետրվարի 5-ին Լիոնում։

Նա կոչ է արել իր կողմնակիցներին ընդօրինակել այն ամերիկացիներին, որոնք քվեարկել են Թրամփի օգտին, որն «ազգային շահերը առաջին տեղում է դնում»։

«Անհնարինը հնարավոր է դառնում, այնպես, ինչպես հնարավոր է դառնում Դոնալդ Թրամփի պես նախագահների համար, ոչ միայն ընտրված նախագահ դառնալ՝ հակառակ համակարգի, այլև կատարել իր խոստումները»,- հայտարարել է նա։

Նա նշել է իր քարոզարշավի առաջնահերթությունները՝ դեմ է հանդես եկել զանգվածային միգրացիային, գլոբալիզացիային, իսլամական արմատականությանը, ինչպես նաև Բրյուսելից Ֆրանսիայի գերիշխանության ազատագրմանը։

Մարին Լե Պենը հայտարարել է, որ կցանկանար Ֆրանսիան տեսնել այնպիսին, որը «երբեք ոչինչ ոչ ոքի պարտք չէ»։

Լե Պենը խոստացել է երկրում հանցագործություններ կատարող օտարերկրացիներին վտարել երկրից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս