Բաժիններ՝

Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։

Ալիևը այցով գտնվում է Բելգիայում։ Հայտնի է, որ այսօր նա հանդիպումներ կունենա Եվրամիության ղեկավարության հետ, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։

Մոգերինիի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը կհանդիպի Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ, հանդիպման արդյունքներով կողմերը մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան։

Այնուհետ նախատեսված է Ալիևի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս