Քեյթը, Ուիլյամը և Հարրին մասնակցել են մարաթոնյան վազորդների մարզմանը
Արքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին եւ Քեմբրիջի դքսուհին կարողացել են փոխանցավազքում միմյանց հետ մրցել Heads Together սոցիալական արշավի շրջանակներում, որը պայքարում է հոգեկան հիվանդությունների ստիգմատիզացման դեմ, տեղեկացնում է BBC-ն:
Նրանք միացել են մոտավորապես այն 150 վազորդներին, որոնք Եղիսաբեթ թագուհու Օլիմպիական զբոսայգում պատրաստվում էին Heads Together-ի աջակցման լոնդոնյան մարաթոնին:
Վազքահերթում հաղթել է արքայազն Հարրին:
Թագավորական ընտանիքի երեք անդամներն ակտիվորեն մասնակցում են սոցիալական արշավին, որը մարդկանց հորդորում է չամաչել իրենց հոգեկան եւ հոգեբանական խնդիրներից: