«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը». Արտակ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ խնդրել էր պարզաբանում ներկայացնել մի հարցի առնչությամբ։

«Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել  այն ընտրատարածքում, որտեղ Դուք գրանցված եք։ Խնդրում եմ՝ պարզաբանել»,- հայտարարել էր Ն. Փաշինյանը։

Ի պատասխան՝ Ա. Սարգսյանը ելույթի հնարավորություն խնդրեց ու հայտարարեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728